Ծանր համաճարակաբանական իրավիճակի պատճառով Չեխիայի կառավարությունը հինգշաբթի օրը որոշում է կայացրել ուրբաթ օրը՝ նոյեմբերի 26-ից, երկրում արտակարգ դրություն սահմանել, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Չեխիայի հեռուստատեսությունը։
«Նոյեմբերի 26-ից Չեխիայի Հանրապետության նախարարների կաբինետի սահմանած արտակարգ ռեժիմը նախատեսում է, մասնավորապես, առաջին փուլում ավելի քան 1000 մարդու մասնակցությամբ զանգվածային մշակութային և սպորտային միջոցառումների չեղարկում, ռեստորանների, բարերի փակում։ Իսկ ժամը 22.00-ից հետո կփակվեն նաև ակումբները։ Թույլատրվում է միայն փողոցային Սուրբ Ծննդյան առևտուրը։ Այս և որոշ այլ միջոցառումներ կարող են իրականացվել միայն արտակարգ ռեժիմով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երեքշաբթի օրը Չեխիայում նոր հակառեկորդ է սահմանվել՝ COVID-19-ով վարակված հիվանդների թիվը հասել է 25864-ի։ Չեխական հեռուստատեսության տվյալներով՝ այժմ հանրապետությունը հիվանդացության ցուցանիշով աշխարհում երկրորդ տեղում է՝ Սլովակիայից հետո։
Նոյեմբերի 22-ից Չեխիայում արդեն գործում են սահմանափակումներ այն քաղաքացիների համար, որոնք չեն պատվաստվել և չեն վարակվել կորոնավիրուսով։