Foto

«Միլանը» ցանկանում է երկարաձգել Պիոլիի պայմանագիրը

«Միլանը» ցանկանում է երկարաձգել թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի պայմանագիրը,Armsport.am-ի հաղորդմամբ՝ փոխանցում է La Gazzetta dello Sport-ը:

Պիոլիի պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտից հետո: 56-ամյա մասնագետի գրանցած արդյունքները «Միլանին» դրդում են նոր պայմանագիր կնքելուն: Նշվում է, որ կողմերը համաձայնության կգան մյուս շաբաթ:

Պիոլին 2019 թվականի հոկտեմբերի 9-ից գլխավորում է «ռոսոներիներին»: