Foto

Դիմակ կրե՞լ, թե՞ ոչ․ այս է խնդիրը

Ըստ առողջապահության նախարարի հրամանի փոփոխության բաց տարածքներում դիմակների կրումը այսօրվանից կրկին դառնում է պարտադիր։  Ի վերջո բաց տարածքներում դիմակ կրելու անհրաժեշտոթյուն կա՞, թե՞ ոչ։ Առողջապահության նախկին նարարար Արսեն Թորոսյանը նախորդ տարվա փետրվարին, երբ պաշտոնական տվյալներով վիրուսը դեռ Հայաստան չէր ներթափանցել, ասում էր, որ այն վտանգավոր վիրուս չէ, հատուկ միջոցառումների կարիք չկա և հնարավոր բոլոր միջոցներով հավաստիացնում էր, որ բաց տարծքում դիմակ կրելու կարիք ևս չկա։ Այդ ժամանակ ՀՀ-ում մեկ բժշկական դիմակի արժեքը տատանվում էր 350-400 դրամի սահմաններում և վաճառակետերում նույնիսկ բավարար քանակ չկար։ Հետո, երբ ստեղծվեց հայկական արտադրության դիմակների գործարան, պարզվեց, որ դիմակ կրելու կարիք կա և ավելին, այն պետք էր կրել նաև բաց տարածքներում և փոխել օրական 3-4 անգամ։ Թե ինչո՞ւ Թորոսյանը միտքը փոխեց և արձանագրեց, որ դիմակը կորանավիրուսից պաշտպանում է և վիրուսն էլ փոքր չէ, որ դիմակ կրելը միակ լուծումն է, նախկին նախարարը պարզաբանեց և ասաց, որ ԱՀԿ-ն հակառակ կարծիք է հարապարակել։ Հետո նույնը եղավ կտորե և բժշկակական դիմակների մասով՝ նախ Թորոսյանն ասաց կրեք ցանկացած դիմակ, նույնիսկ կտորե, ապա ասաց, որ ճիշտը բժշկականն է։ Իսկ մինչ նախարարը միտքը փոխում էր  ԱՆ-ն նույնիսկ հոլովակ էր պատրաստել և ցուցադրում էր կտորե դիմակների ճիշտ լվանալու կանոննները։ Այս անգամ ևս նախարարի խոսքի փոփոխությունը ԱՀԿ-ի կարծիքն  էր։

Անահիտ Ավանեսյանին մեղադրում են բժշկական կրթություն չունենալու մեջ, բայց նա էլ անում է այն, ինչ ասում է ԱՀԿ-ն, Թորոսյանն էլ, ունենալով բժշկական կրթություն, անում է այն ինչ ասում էր ԱՀԿ-ն, այդ դեպքում ԱՀԿ-ի ասածը կարող է անել ցանկացած մասնագետ։ Ինչո՞ւ են անհրաժեշտ համաճարակաբաններ, նեղ մասնագետներ, եթե սեփական երկրի օրինակ ու մասնագիտական կարծիք չունեն և չեն կարողանում ձևավորել։

Տեսանյութում Արսեն Թորոսյանի ճեպազրույցից մի հատված է, որտեղ նա հայտարարում է, որ կորոնավիրուսը սովորական վիրուս է և դիմակ չկրելու կարևորության մասին է խոսում։ Իսկ վարչապետն էլ առաջարկում էր վիրուսի դեմ պայքարել պնցետով ու տնական օղիով։ Այս իրավիճակի արդյունքում այսօր կորոնավիրուսից մահացել է 51 մարդ։



Հեղինակ: Աննա Ավետիսյան