Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4 774-ով։ Մահացել է 37 մարդ։
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում համավարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է 640 358 վարակման դեպք։
Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում ապաքինվել է 1 623 մարդ, համավարակի սկզբից՝ 603 995 մարդ։ Մահացել է 9 306 հոգի։
Մեկ օրում կատարվել է 47 723 թեստավորում, այդ թվում 33 118՝ հակագեն եւ 14 605 ՊՇՌ թեստ։
Վարակման ցուցանիշը մեկ օրում՝ 10 01 տոկոս, վերջին 14 օրում՝ 6,58, վերջին յոթ օրում՝ 7,98 տոկոս։
Այս ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 882 118 մարդ, այդ թվում վերջին մեկ օրում՝ 6 817։
Ներկա պահին կարանտինի մեջ է 71 մարդ, հիվանդանոցներում՝ 4 616, քովիդ-հյուրանոցներում՝ 749 մարդ։
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին։