Foto

Եթե մամուլը լռի, ապագա կլինի՞

Արդեն տևական ժամանակ է, որ լրատվականների հարցերին ի պատասխան գերատեսչությունները  հորդորում են հարցերն ուղարկել գրավոր, իսկ գրավոր պատասխաններում հարցերի բովադակությանը չեն էլ արդրադառնում։ Vesti.am-ն այսօր ԵՊՀ-ից  ստացել է հարցման պատասխան, որը բովանդակային առումով չի բխում հարցերից։  Նախորդ շաբաթ էլ զանգահարեցինք ԿԳՄՍ մամուլի պատասխանատու  Գեղամ Մելիքբեկյանին, պարզապես հարցնելու, թե արդյո՞ք նկարահանվում է ՀՀ օրհներգի նոր տեսահոլովակ։ Պարոն Մելիքբեկյանն ասաց, որ հարցին կպատասխանեն միայն գրավոր, իսկ իշխանության հետ առնչություն ունեցող լրատվականներից մեկին պատասխանել էր հեռախոսակապի միջոցով։ Հարցերին միայն գրավոր են պատասխանում նաև Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի ղեկավարած Պետական գույքի կառավարման կոմիտեից, ՀՀ կառավարությունից, Էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և այլն նախարարություններից։ Հարց է առաջանում, եթե լարտվամիջոցը պետք է պարտադիր դիմի գրավոր, ապա ինչո՞ւ է գործում մամուլի պատասպանատուի իստիտուտը։

Գերատեսչություններն այս կերպ փորձում են խուսափե՞լ պատասխանից բխող հարց՞ց, թե՞ չունեն ինքնույուն գործուներության և ազատության իրավունք և  ամեն դեպքում գնում են հարցերի պատասխանները ճշտելու վերադասներից։ Հենց այդ կերպ է սկսվում մամուլի աշխատանքի սահմանփակումը և վերահսկողությունը։

Հարգելի՛ իշխանություն, Տեղեկատվության ազատության մասին օրենքի   9-րդ հոդվածը սահմանում է, այն դեպքերը, թե երբ բանավոր հարցմանը պատասխան չի տրվում։

Սա մամուլի դեմ ուղղված միակ քայլը չէ, որ անում են իշախանությունները։ Օրինակ՝ Ալեն Սիմոնյանի ԱԺ բերված նախագծով արգելվում է անանուն աղբյուրին հղում տալը, իսկ անանուն աղբյուրը ժուռնալիստիկայի հիմքն է։  Փորձեցին նաև ֆինասական խնդիրներ ստեղծել  օնլայն լրատվամիջոցների համար։ ԱԺ-ում սահմանափակում են լրատվամիջոցների աշխատանքը՝ նրանց թույլ չեն տալիս մոտենալ պատգամավորական սենյակների միջանցքներին։ Մի քանի անգամ էլ ականատես եղանք, թե ինչպես են ԱԺ ծեծկռտուքների ժամանակ լրագրողները հեռացվում իրենց համար նախատեսված օթյակներից։ Դե իսկ կառավարության նիստերի օրակարգում ներառված 30 հարցից զեկուցվող է լավագույն դեպքում 5-ը։

Մամուլի աշխատանքի սահմանափակման, Սյունիքի մարզում լրատվականների աշխատանքն արգելելու արդյունքում անարգել թշնամուն հանձնվեց Շուռնուխի զգալի մասը,  Սև լիճի 20 տոկոսը, հիմա էլ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Տեսնես, եթե՞ հաջողվի լռեցնել լրատվամիջոցներին, Ալիևի ուզած միջանցքն առավել դյուրի՞ն կբացվի ու էլի՞ կշարունակի ապագա լինել։ Դեռ մի քիչ էլ ժամանակ կա․ «Հանգիստ նստե՛ք տեղներդ»։

Հեղինակ: Աննա Ավետիսյան