Foto

Երբ սահմանադրական բոլոր գործիքները տեսնենք, որ վերջացած են, երևանյան փողոցը իր խոսքը կասի․ Նարեկ Կարապետյան

Փողոցային պայքարը սկսվում է այն ժամանակ, երբ ավարտվում են սահմանադրական բոլոր գործիքները, երբ բոլոր գործիքները տեսնենք, որ վերջացած է, երևանյան փողոցը իր խոսքը կասի, այս մասին դատարանի բակում հայտարարեց Նարեկ Կարապետյանը:

«Մենք ունենք սահմանադրկան մի քանին գործիքակազմ, որոնցից մեկը ընտրական պրոցեսներն են, եթե ազատ ընտրություններ լինեն հասարակության մեջ, ապա կտեսնեք, որ կա մեծ բողոք հասարակության մեջ, մարդիկ արդեն ճանաչել են իշխանությանը»,-նշեց Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը քննում է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։