Մադագասկարում զինվորականները հայտարարել են երկրում պետական իշխանությունը ռազմական խորհրդի վերահսկողությանը փոխանցելու մասին, որի մեջ մտնում են բանակի, ժանդարմերիայի և ազգային ոստիկանության ներկայացուցիչները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։
Իշխանափոխությունը տեղի է ունեցել Մադագասկարի նախագահ Անդրի Ռաձուելինայի արտասահման փախուստի մասին լուրը տարածվելուց մեկ օր անց։
«Մենք իշխանությունը մեր ձեռքն ենք վերցրել», – հայտարարել է գնդապետ Մայքլ Ռանդրիանինան։
Սահմանադրությունը կասեցվել է, և բոլոր պետական հաստատությունները, բացառությամբ Մադագասկարի խորհրդարանի ստորին պալատի, լուծարվել են: Զինվորականների կողմից իշխանափոխության մասին հայտարարելուց մի քանի րոպե առաջ խորհրդարանի անդամները քվեարկել են Ռաձուելինային պաշտոնանկ անելու օգտին:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։