Foto

Խնդրել են դիրքորոշում չհայտնել կամ հրաժարական տալ․ նախկին հյուպատոս Նարեկ Սպարտակյանը Սամվել Կարապետյանի աջակիցների շարքում է

Եկատերինբուրգում ՀՀ նախկին պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանն հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ է, որտեղ քննվում է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։

Սպարտակյանը հաստատեց, որ իրեն պաշտոնից ազատել են «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին աջակցելու համար։ Նրան խնդրել են դիրքորոշում չհայտնել կամ հրաժարական տալ։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը քննում է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։