Foto

65+ տարիքի անձանց ապահովագրավճարը փակելու է պետությունը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ առողջության ապահովագրության ներդրմամբ 2026թ.-ի ընթացքում առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք, և նրանց ապահովագրավճարը փակելու է պետությունը:

«Անհրաժեշտ պայմաններ.

ՀՀ քաղաքացիություն

⁠183 օրից ավել ՀՀ-ում բնակություն (ռեզիդենտություն)

65+ տարիքի անձինք կստանան ապահովագրություն՝ անկախ նրանից

ա/ Հաշմանդամության կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգով կարգ ունե՞ն, թե՞ ոչ

բ/ ⁠Աշխատում են և ունե՞ն եկամուտ, թե՞ ոչ

գ/ ⁠Քրոնիկ հիվանդություններ ունե՞ն, թե՞ ոչ

դ/ ⁠Սոցիալական որևէ խոցելի խմբի մեջ ներառվա՞ծ են, թե՞ ոչ

Եթե ներառվող այս խմբի հետ կապված հարցեր կան գրեք ներքևում, երեկոյան կպատասխանեմ դրանց»: