Չեռնոգորիան ԵՄ-ին անդամակցության ներկայիս թեկնածու երկրներից գտնվում է առաջին տեղում և կարող է Եվրամիություն մտնել արդեն 2028 թվականին:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից՝ այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Չեռնոգորիա կատարած այցի ընթացքում:
«Դուք լի եք վճռականությամբ՝ ավարտելու բոլոր բանակցային գլուխները (խմբ.՝ ԵՄ անդամակցության բանակցությունների բաժինները) հաջորդ տարի…. Մեզ դուր են գալիս ձեր հավակնությունները», – ասել է ֆոն դեր Լայենը՝ նշելով, որ ԵՄ-ն աջակցում է երկրի հավակնությանը՝ անդամ դառնալ մինչև 2028 թվականը։
Չեռնոգորիան ԵՄ-ին ադամակցության թեկնածուի կարգավիճակ է ստացել 2010 թվականին: Այն ժամանակ երկիրը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի «խզի» Սերբիայի հետ ԵՄ-ին անդամակցության գործընթացը, որը Բրյուսելը սկզբնապես ցանկանում էր դարձնել զուգահեռ երկու երկրների համար: