«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ից մինչև ս.թ. հոկտեմբերի 16-ը, ժամը 09։00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Էրեբունի, Ավանեսովի, Նոր Արեշ 2-50, Ռոստովյան, Թորամանյան, Մուրացան, Խ.Դաշտենց, Լոռիս Մելիքյան, Սուվորով, Բելինսկի, Սասունցի Դավիթ, Միչուրին, Կռիլով, Չեռնիշեվսկու, Լոմոնոսովի, Աթոյան, Աթոյան անցուղի, Գաջեգործներ, Խաղաղ Դոն փողոցների, Դավիթ Բեկ և Ազատամարտիների 1-5 նրբանցքների, Ազատամարտիկների պողոտայի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: