Foto

ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի հետ Իրանի առևտրի ծավալը կշարունակի աճել. Օվերչուկ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ Իրանի առևտրի ծավալը, որը վերջին մի քանի ամիսների ընթացքում աճել է 35%-ով, ինչպես նաև երկրի առևտրի ծավալը Ռուսաստանի հետ, կշարունակի աճել նաև ապագայում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ադրբեջանա-իրանական սահմանին գտնվող «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի համար օգտագործվող անցակետերի ենթակառուցվածքներին ծանոթանալու ժամանակ, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։

«Ընթացիկ տարվա մայիսին ուժի մեջ է մտել Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը։ Եվ մենք տեսնում ենք, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտուրը մայիսից աճել է 35%-ով։ Վստահ ենք, որ Իրանի և Ռուսաստանի, Իրանի և ԵԱՏՄ միջև առևտրի ծավալները կշարունակեն աճել, և այդ աճին պետք է համապատասխանի անցակետերի ենթակառուցվածքը», – ասել է նա։

Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ԱԱԳ համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում։ Գործարքի նպատակն է ազատականացնել և պարզեցնել առևտուրը՝ նվազեցնելով կամ վերացնելով սակագնային և ոչ սակագնային խոչընդոտները, աջակցելով տնտեսական և առևտրային փոխգործակցությանը: