Foto

Հայաստանի բյուջե մուտքերի ծավալն ավելացել է՝ չնայած եկամտահարկի նվազմանը․Փաշինյան

Հայաստանի բյուջե մուտքերի ծավալն աճել է՝ չնայած այն հանգամանքին, որ Կառավարությունը իջեցրել է եկամտահարկը: Այս մասին մայիսի 10-ին Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում իշխանափոխությունից հետո երկրում պաշտոնապես գրանցված աշխատատեղերի թիվն աճել է 85 000-ով, կամ ավելի քան 15%-ով:

«Բնականաբար, այս բոլոր աշխատատեղերը նոր չեն, քանի որ շատ դեպքերում դե ֆակտո աշխատանքը սկսել է դե յուրե ձեւակերպվել: Բայց սա նույնպես կարեւոր է, քանի որ աշխատողները ստացել են աշխատանքային իրավունքներ, իսկ պետությունը՝ բյուջեում լրացուցիչ հարկեր»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա հիշեցրեց, որ հարկերից խուսափելու նպատակով շատ ընկերություններում ընդունված էր աշխատողին վճարել մեկ աշխատավարձ, իսկ փաստաթղթերում նշել մեկ այլ՝ ցածր գումար:

«Այս կարգերը նույնպես վերացվում են: 2021-ի մարտին, 2018-ի համեմատ, երկրում ընդհանուր աշխատավարձի օրինական ֆոնդը աճել է 36%-ով, կամ 34 մլրդ դրամով, իսկ միջին աշխատավարձն աճել է մոտ 20%-ով»,- հավելեց Փաշինյանը:

Այսպիսով, ըստ նրա, հարկային բարեփոխումներից Կառավարության ակնկալիքները արդարացվել են: Այսպես՝ եկամտահարկը նվազել է, իսկ բյուջեի մուտքերն աճել են: