Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի միջնորդության քննարկումը. այն կշարունակվի հունվարի 10-ին։ Հիշեցնենք՝ դատարանը քննում էր նախկին նախագահի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Նշենք, որ այս նույն միջնորդությունը պետք է քննարկվեր նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 28-ին, սակայն գործով քննիչը միջնորդել էր դատարանին հետաձգել պաշտպանների միջնորդության քննարկումը, քանի որ ունի անձնական հարցեր։ Քննիչը նաև նշել էր, որ պատրաստվում է դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն ներկայացնել։ Այս հարցով քննություն իրականացնող դատավորը Նելլի Բաղդասարյանն է։









