Foto

Մխիթարյանը կարող է տեղափոխվել Իտալիա. «Արմենպրես»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանով հետաքրքրված է իտալական գրանդ ակումբներից մեկը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ կիսապաշտպանով հետաքրքրված է, մասնավորապես, «Միլան»-ը: Եթե «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Դենիս Սուարեսը միանա «Արսենալ»-ին, ապա Մխիթարյանը, ըստ ամենայնի, կհեռանա լոնդոնյան ակումբից: Մխիթարյանն այժմ վերականգնվում է ոտքի վնասվածքը բուժելուց հետո: Հայ կիսապաշտպանը մեծ քննադատության է արժանանում երկրպագուների կողմից: