Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունվարի 9-ին կկայանա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ երկրորդ նախագահը նիստին չի մասնակցելու: «Նա նպատակահարմար չի գտել մասնացել նիստին»,- ասաց Ալումյանը:









