Foto

ԵՄ-ն դեկտեմբերին կերկարացնի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները. Տուսկ

Եվրամիությունը հերթական անգամ կերկարացնի Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետը լրանում Է հունվարի վերջին:

Այդ մասին հայտարարել Է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ հանդես գալով Արգենտինայի մայրաքաղաքում անցկացված մամուլի ասուլիսում, որտեղ նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 1-ն անցկացվում Է G20-ի գագաթնաժողովը: «Եվրոպան միասնական Է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում: Հենց դրա համար Էլ ես վստահ եմ, որ ԵՄ-ն դեկտեմբերին կերկարացնի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները»,-ասել Է նա, հաղորդել Է «TACC»-ը: