Մարտի 26-ին, հավակնորդների մրցաշարում տեղի է ունենալու նախավերջին տուրը, որի շրջանակում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը կմրցի ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ:
Կարուանան 12-րդ տուրից հետո վաստակած 7 միավորով կիսում է առաջին տեղը ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինի հետ:
12-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել էր Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Պարտիան ավարտվել էր 54-րդ քայլում՝ ոչ-ոքի արդյունքով:
12 տուրից հետո Լևոն Արոնյանը 4 միավոր ունի և եզրափակում է մրցաշարային աղյուսակը: