Foto

Բելգիայում Թուրքիայի դեսպանատունը հարձակման է ենթարկվել

Մարտի 25-ի առավոտյան անհայտ անձիք հարձակում են գործել Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան և գլխավոր հյուպատոսարանի վրա: Նրանք  կարմիր ներկանյութեր են նետել նշյալ շենքերի ճակատային պատերի վրա։

Ինչպես պնդում են թուրքական ԶԼՄ-ները, հարձակման հեղինակներն առնչություն ունեն Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ։

Հարձակումից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները արձանագրություն են կազմել։ Դեսպանատան և գլխավոր հյուպատոսարանի շենքերի ճակատային պատերը մաքրվել են։

Vesti.am