ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի վախենում Չինաստանի հետ առևտրային պատերազմից, հայտնում է gazeta.ru-ն:
«Մենք մտադիր ենք շարունակել մաքսատուրքերի հետ կապված գործընթացը: Ինչպես հայտարարել է նախագահ Թրամփը, մենք չենք վախենում առևտրային պատերազմից»,-ասել է Մնուչինը:
Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ը հասնում է նրան, որ երկու երկրների առևտրի միջև ամերիկյան կողմի պակասուրդը նվազի:
Ավելի վաղ Չինաստանի ֆինանսական հարցերով քարտուղարության խմբի ղեկավար Լյու Հեն հաղորդել էր, որ ալյումինի և մետաղի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից մտցված մաքսատուրքերը խախտում են առևտրի միջազգային իրավունքները և Չինաստանը պատրաստ է պաշտպանելու իր շահերը:
Vesti.am