Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը կանչվել է Լեհաստանի արտգործնախարարություն, հայտնում է «Риа Новости»-ն, հղում կատարելով դեսպանության մամուլի քարտուղար Վլադիմիր Ալեքսանդրովի հայտարարությանը։
«Տեղական ժամանակով 12:00-ին, Լեհաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է երկրի արտգործնախարարություն»,-ասել է Ալեքսանդրովը:
Ավելի վաղ Լեհաստանի ներքին անվտանգության գործակալության աշխատակիցները մեկ անձի էին ձերբակալել՝ ռուսական կողմի համար լրտեսություն կատարելու կասկածանքով: Լեհաստանը ԵՄ այն հինգ երկրների (Ֆրանսիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա) շարքում է, որոնք Սկրիպալի գործով պատրաստվում են արտաքսել ռուս դիվանագետներին:
Թե ինչի հետ է կապված դեսպանին արտգործնախարարություն կանչելը, չի հաղորդվում:
Vesti.am