Foto

Զոհերի և վիրավորների թվում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան. ՌՀՄ ներկայացուցիչ

Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի տարածաշրջանային մասնաճյուղի նախագահ Գեորգի Անտոնովը Vesti.am-ի հետ զրույցում ասաց, որ  հրդեհից զոհերի  և տուժածների մեջ հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան:

«Ես նոր եմ խոսել Արտակարգ իրավիճակների նախարարության Կեմերովոյի մարզի ղեկավարի տեղակալի հետ: Նա հաստատեց, որ զոհերի և վիրավորների ցուցակում դեռևս հայերի անուններ չկան և հավանական է, որ չլինեն: Մեր կազմակերպությունն օգնություն է ցուցաբերում տուժածներին: Մենք ակտիվորեն աշխատում ենք, և նոր ինֆորմացիայի  դեպքում անպայման կտեղեկացնենք»,-նշեց Անտոնովը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը  թվիթերյան իր էջում գրել էր, որ նախնական տվյալներով հրդեհից տուժածների մեջ հայեր կան:

Հավելենք, որ զոհերի  թիվը հասել է 64-ի: