Արգենտինացի թենիսիստ Խուան-Մարտին դել Պոտրոն վստահորեն դուրս է եկել Մայամիի «Masters1000» մրցաշարի չորրորդ շրջան:
Դել Պոտրոն 6:2, 6:2 հաշվիներով հաղթել է Ճապոնիայի ներկայացուցիչ Կեյ Նիսիկորիին:
Հանդիպումը 1 ժամ 14 րոպե է տևել: Դել Պոտրոն 1 կրկնակի սխալ է թույլ տվել և 13 բրեյք-փոինթից իրացրել է 4-ը:
Նիսիկորիի ակտիվում 2 էյս, 1 կրկնակի սխալ և 1 բաց թողած բրեյք-փոինթ կա:
Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար դել Պոտրոն կմրցի սերբ Ֆիլիպ Կրայինովիչի հետ, որն ավելի վաղ հաղթել է ֆրանսիացի Բենուա Պերին:
Vesti.am