Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։
Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի մարտյան ֆյուչերսներն աճել են 0.62 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 61.72 դոլարի:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի ապրիլյան մատակարարումներն աճել են 0.24 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 64.70 դոլարի:
Vesti.am