Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևանյան օրեր Մոսկվայում» միջոցառումների ծրագրի շրջանակներւմ հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանին պարգևատրել է «Արգիշտի առաջին» մեդալով՝ հեռուստատեսության ոլորտում զգալի ավանդի, նաև Երևանի ու Մոսկվայի միջև համագործակցության զարգացմանը մեծապես աջակցելու համար։ Այդ մասին իր Instagram-ի էջում հայտնել է հումորիստի կինը՝ ժաննա Լևինան.
«Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գարիկին շնորհել է «Արգիշտի առաջին» հուշամեդալը՝ հեռուստատեսության ոլորտում նշանակալի ավանդի և Երևանի ու Մոսկվայի միջև համագործակցությանը մեծապես նպաստելու համար։ Սա Գարիկի առաջին պետական պարգևն է։ Հպարտանում եմ քեզնով։ Դու մեր հպարտությունն ես, դու Երևանի ու Հայաստանի հպարտությունն ես։ Դու քո ազգի արժանի զավակն ես, որն արդեն 20 տարի փառաբանում է իր երկիրը ու աջակցում ոչ միայն Երևանի ու Մոսկվայի, այլև Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցության զարգացմանը»,- գրել է Ժաննան:
Vesti.am