Foto

Միհրան Հարությունյանը սկսել է հայերեն սովորել. նա Սևակ է արտասանել. տեսանյութ

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը սկսել է հայերեն սովորել:

Մարզիկն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ինքը ներկայացնում է Պարույր Սևակի «Քիչ ենք, բայց հայ ենք» բանաստեղծությունից մի հատված:

Միհրան Հարությունը նաև հայտնել է, որ իր առջև նպատակ է դրել հաջորդ տարի հայերենով հարցազրույց տալ.

«Ինտենսիվ կերպով բարելավում եմ հայերեն լեզվի իմացությունս, միևնույն ժամանակ սովորում եմ հայկական պոեզիան»,- գրել է ըմբիշը:

Vesti.am