Foto

Համացանցում հայտնվել է «Galaxy S9» սմարթֆոնի նոր լուսանկարը

Վիրտուալ տիրույթում հայտնվել է հարավկորեական «Samsung» տեխնոլոգիական ընկերության կողմից ներկայացվելիք Galaxy S9 սմարթֆոնի նոր լուսանկարը:

Ինչպես նշում է «The Daily Mail»-ը, եթե լուսանկարն իրոք նոր սմարթֆոնինն է, ապա սարքի մատնահետքի սքաները տեղադրված կլինի հետին պանելին՝ ֆոտոխցիկի տակ:

Ենթադրվում է, որ Galaxy S9 և S9+ մոդելների պաշտոնական շնորհանդեսը կկայանա հաջորդ ամիս Լաս Վեգասում՝ «Consumer Electronics Show» ցուցահանդեսի ժամանակ:

Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Galaxy S9 մոդելը համալրված կլինի դիմաճանաչողական գործառույթով ու կարժենա 900-1.000 դոլար:

Vesti.am