Foto

«ՊՍԺ»-ն ցանկանում է պատմություն կերտել` «Ռեալին» ՉԼ-ից դուրս թողնելով

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի` Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք հանդիպման մասին:

Ըստ բրազիլացու` փարիզյան ակումբն ի զորու է հաղթահարել «արքայական ակումբի» արգելքը:

«Մենք ցանկանում ենք պատմություն կերտել և ամեն ինչ կանենք, որպեսզի դուրս թողնենք «Ռեալին» Չեմպիոնների լիգայից: Գիտենք, որ դժվար հանդիպումներ են սպասվում:

Մադրիդյան ակումբը պատրաստվում է երրորդ տարին անընդմեջ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, սակայն ես գիտեմ, որ մենք կարող ենք հաղթահարել նրանց արգելքը»,- Նեյմարի խոսքն է մեջբերում «Marca»-ն:

Vesti.am