ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը բանաձև է ընդունել, որով չի ընդունում Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու շուրջ ԱՄՆ-ի որոշումը,գրում է «ТАСС»-ը:
Բանաձևի օգտին քվեարկել է 128 երկիր, դեմ է հանդես եկել 9 երկիր, ևս 35-ը ձեռնպահ է մնացել: Բանաձևին կողմ են քվեարկել ԱՄՆ-ն, Իսրայելը, Հոնդուրասը, Գվատեմալան, Միկրոնեզիան, Մարշալյան կղզիները, Նաուրուն և Տոգոն:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կդադարեցնի ֆինօգնությունը այն երկրներին, որոնք կողմ են քվեարկել բանաձևին:
Ընդունված փաստաթղթի համաձայն՝ «ցանկացած գործողություն և որոշում, որը նախատեսում է Երուսաղեմի կարգավիճակի փոփոխություն, իրավաբանական ուժ չի ունենա և պետք է չեղարկվի»:
Բանաձևը պահանջում է նաև, որ բոլոր պետությունները չճանաչեն այնպիսի միջոցներ և որոշումներ, որոնք հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին:
Vesti.am