Ռումինիան մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար։Այս մասին Antena3 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է երկրի վարչապետ Իլիե Բոլոժանը։
«Մենք պատերազմ չենք ուղարկի մեր երիտասարդներին ու երեխաներին», - ընդգծել է քաղաքական գործիչը։
Միևնույն ժամանակ նա նշել է՝ Ռումինիան պետք է ավելացնի ռազմական ծախսերը՝ համաձայն դաշինքի անցած գագաթնաժողովում ընդունված որոշման: