Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային վաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդ մասին վկայում են վաճառքի տվյալները։
Նյույորքյան բորսայում (NYMEX) «WTI» թեթև նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,54 տոկոսով, մեկ բարելի դիմաց հասնելով 56,86 դոլարի:
Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» տեսակի նավթի հունվարյան մատակարարումները նվազել են 0,44 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 63,65 դոլարի:
Vesti.am