Foto

ՌԴ-ում Հայաստանից ներմուծված 21 տոննա լոլիկը կոչնչացվի

Ռոսսելխոզնադզորի Ռոստովի, Վոլգոգրադի, Աստրախանի տարածքային կառույցներում տեղեկություն է ստացվել, որ Հայաստանից 21 տոննա լոլիկ է ներկրվել: Այդ մասին հայտնում է rsn-rostov.ru-ն:

Անցկացված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ լոլիկները վարակված են հարավամերիկյան ցեցով (Tuta absoluta):

Ըստ աղբյուրի՝ վարակված արտադրանքը ոչնչացնելու որոշում է կայացվել:

Vesti.am