Foto

Մինչև տարեվերջ համայնքները պետք է վերանայեն իրենց զարգացման մեկամյա ծրագրերը. Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նոյեմբերի 9-ի նիստին, անդրադառնալով համայնքների զարգացման ծրագրերին, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարել է, որ մինչև տարեվերջ համայնքները վերանայեն, թարմացնեն իրենց զարգացման մեկամյա ծրագրերը: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մեկ բան է 1 տարի առաջվա գրածը, մեկ այլ՝ այժմյանը: Անհրաժեշտ է թարմ աչքով նայել. այն հորիզոնը, որը դրել ենք, մի փոքր այլ կերպ դիտարկել: Եկեք մտածենք, մեր այդ հանձնարարականն ու առաջարկը համայնքներին նորից թարմացնենք: Առաջին՝ դիտարկում անել տարվա մեջ նախատեսված ծրագրերը կատարված են, թե՝ ոչ: Երկրոդ՝ վերլուծել՝ արդյոք համայնքները խոշորացման արդյունքում հինգ տարվա զարգացման ծրագրերը վերանայելու խնդիր ունեն: Արդյունքում կունենանք աշխատանքային, իրատեսական, թարմ կետեր ներառող աշխատանքային փաստաթուղթ»,- ասել է կառավարության ղեկավարը: