«ԳՄՕ պարունակող սերմեր արտադրող «Մոնսանտո» ընկերությունն արդեն 20 տարի է, ինչ գործունեություն է ծավալում Հայաստանում, ներկայումս մենք ուսումնասիրում ենք «Մոնսանտոյի» գործունեությունն առ այսօր՝ հասկանալու, թե ինչ ռիսկեր կան ոչ միայն գյուղատնտեսության, այլև բնապահպանության տեսանկյունից»,-Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Գյուղատնտեսության նախարարը նշեց, որ ներկայումս ԳՄՕ պարունակող սննդամթերքի արգելքի վերաբերյալ որևէ օրենք չկա, 2013-ին բնապահպանության նախարարությունը նմանատիպ օրենսդրական նախագիծ էր ներկայացրել, որին ինչ-ինչ պատճառներով ընթացք չի տրվել։
«Ներկայումս մենք ցանկանում ենք վեր հանել այդ օրենսդրական նախագիծը, տեսնել, թե որքանով է այն արդիական, թարմացնել և շրջանառության մեջ դնել»,-ասաց նախարարը:
Vesti.am