«Այս տարվա բյուջետային քննարկումները տարբերվում էին նրանով, քանի որ թե՛ կառավարության անդամներն էին բյուջեի նախագիծը ներկայացնում ծրագրային ձևաչափով, թե՛ մեր պատգամավորներն էին իրենց հարցադրումներն այդպես բարձրացնում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
«2019-ից ՀՀ-ն անցնում է 100 տոկոսով ծրագրային բյուջետավորման համակարգի, որը թույլ է տալու ավելի արդյունավետ ծախսել պետական միջոցները, ավելի կանխատեսելի դարձնել այն ուղղությունները, որտեղ մենք փորձում ենք ինչ-որ բան փոխել և, ամենակարևորը՝ վերահսկել»,- նշեց պատգամավորը:
Անդրադառնալով 2018-ի պետական բյուջեին՝ Գագիկ Մինասյանը հիշեցրեց, որ հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է ունենալ 1 տրիլիոն 307 մլրդ դրամ եկամուտ, ծախսերը՝ 1 տրիլիոն 460 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ շուրջ 156 մլրդ դրամ:
Vesti.am