Foto

Կամայական մեկը կարող է Հայաստան գենետիկորեն մոդիֆիկացված սերմեր ներկրել. փորձագետ

Հայաստանը գենետիկորեն մոդիֆիկացված սննդի ոլորտը կարգավորող օրինագիծ չունի՝ կամայական մեկը կարող է ՀՀ ներմուծել ու շրջակա միջավայրն աղտոտել ԳՄՕ սերմերով, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը:

«Սա նաև մարդկանց կայուն զարգացման սկզբունքի խախտում է, որովհետև, եթե մեկը վաղը որոշի զբաղվել օրգանիկ գյուղատնտեսությամբ, իսկ այդ հողակտորներն արդեն օգտագործվել են գենետիկորեն մոդիֆիկացված սերմերի կուլտիվացիայի նպատակով, հետագայում լինելու է խաչաձև աղտոտում, և այդ տարածքում հնարավոր չի լինելու արտադրել օրգանիկ մթերք»,-ասել է նա, հավելելով, որ 2012թ. արված հետազոտության արդյունքում ՀՀ տարածքում հայտնաբերվել են գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներ՝ լոլիկ, կարմիր պղպեղ, եգիպտացորեն:

«Այնուամենայնիվ, բոլոր երկրներում ԳՄՕ-ի համապատասխան մակնշումը տրվում է, և սպառողը խնդիր չունի դա հայտնաբերելու: ԳՄՕ սննդամթերքը հայտնաբերելը բավականին հեշտ է, օրինակ, եթե լոլիկը կտրում եք, երկու կողմում հավասար պատկեր է ստացվում, ապա այն գենետիկորեն մոդիֆիկացված է, ոչ մոդիֆիկացված լոլիկը կտրելիս երբեք աջ և ձախ հատվածներում այդպիսի սիմետրիկ, հավասար գծապատկեր չի ստացվում»,-նշել է նա:

Բանախոսը նշել է, որ ԳՄՕ մթերքն առաջին հերթին վնաս է բնապահպանության ոլորտին, գյուղատնտեսությանն ու առողջապահությանը:

Vesti.am