Foto

«Twitter»-ն ավելացրել է հաղորդագրություններում նիշերի քանակը

«Twitter» սոցիալական ցանցն ավելացնում է հաղորդագրություններում նիշերի քանակը՝ հասցնելով 280-ի: Այդկերպ ընկերությունը պատրաստվում է գրավել ավելի շատ օգտատերեր և բարձրացնել շփման մակարդակը սոցցանցում:

«Ցանկանում ենք, որ ավելի հեշտ ու արագ դառնա ինքնարտահայտվելը»,- նշվում է «Twitter»-ի հաղորդագրությունում:

Թեստային ռեժիմում նորույթը գործարկվել է սեպտեմբերին:

«Twitter»-ի գլխավոր տնօրեն Ջեք Դորսին հայտարարել է, որ բառերի քանակի ավելացումը մեծ քայլ է ընկերության համար:

«140 նիշի սահմանափակումը սահմանվել է կամայականորեն՝ sms-հաղորդագրություններում 160 նիշի սահմանափակման հիման վրա: Հպարտանում եմ, թե որքան խոհեմ թիմը մոտեցավ իրական խնդրի լուծմանը, որին մարդիկ բախվում են գրառում անելիս»,- գրել է Դորսին:

Vesti.am