Foto

Նավթի գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այդ մասին վկայում են առևտրի տվյալները, փոխանցում է Gazeta.ru-ն:

«WTI» տեսակի նավթի դեկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,51  տոկոսով՝ մինչև 54,82  դոլար մեկ բարելի դիմաց:

Լոնդոնի «ICE Futures» բորսայում «Brent» ապրանքանիշի դեկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսների գինն աճել  է 0,43  տոկոսով, մինչև 60,88 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

 

Vesti.am