Foto

«Apple»-ը եռամսյակի արդյունքներով գրանցել է 10.7 մլրդ դոլարի շահույթ

«Apple» ամերիկյան կորպորացիան անցած ֆինանսական եռամսյակի արդյունքներով, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, գրանցել է 10.7 մլրդ դոլարի չափով զուտ շահույթ (մեկ բաժնետոմսի դիմաց 2.07 դոլար)։ Այդ մասին ասված է ընկերության ֆինանսական հաշվետվությունում։

Անցած տարվա նույն եռամսյակում ընկերության շահույթը կազմել է 9 մլրդ դոլար (մեկ բաժնետոմսի դիմաց 1.67 դոլար)։ Վերջին 3 ամիսներին ընկերության եկամուտն աճել է 12.2 տոկոսով՝ հասնելով 52.6 մլրդ դոլարի։ Այդ գումարից 28.8 մլրդ դոլարը (մոտ 55 տոկոսը) բաժին է հասել «iPhone» սմարթֆոնների վաճառքին։

Vesti.am