Foto

ԵՄ-ն 11 մլն եվրոյի բյուջետային աջակցություն է հատկացնելու. Ատոմ Ջանջուղազյան

«Եվրամիությունը 4 ծրագրով 11 մլն եվրոյի բյուջետային աջակցություն է հատկացնելու Հայաստանին»: Նոյեմբերի 2-ին, ԱԺ-ում Եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր` եվրոպական ինտեգրում» թեմայով քննարկման ժամանակ այդ մասին հայտնեց Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:

«Աջակցությունը նախատեսված է մարդու իրավունքների պաշտպանություն, պետական ֆինանսական բարեփոխումներ, որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղ գտնելու համար, ծառայությունների մատուցման բարելավում ոլորտների համար»,-ասաց նա:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով, նախատեսվում է 3.85 մլրդ դրամ հատկացնել «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի 3-րդ տրանշի համար: Նախատեսվող գումարից 3.2 մլրդ դրամը կլինի վարկային միջոցներից, մնացածը կլինեն համաֆինանսավորման միջոցներ:

Vesti.am