Foto

Մարկոս Պիզելին կարիերան կշարունակի արաբական «Ալ-Շաբաբ» ակումբում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին պաշտոնապես համալրել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Շաբաբ» ակումբի շարքերը:

32-ամյա Մարկոս Պիզելիի հետ «1+1» ձևաչափով պայմանագիր է կնքվել:

Հիշեցնենք` Պիզելին նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս հունական «Քսանթի» ակումբում` ընդհանուր առմամբ այնտեղ 13 հանդիպում անցկացնելով:

Vesti.am