Տոկիոյում ավարտվում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։
Մրցումային վերջին օրը +90 կգ քաշային կարգում Արփինե Դալալյանը երկամարտի 234 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Դալալյանը պոկում վարժությունում գլխավերևում է պահել 100 կգ (6-րդ տեղ), իսկ հրումում՝ 134 կգ (4-րդ տեղ)։
Աշխարհի չեմպիոն է դարձել չինացի Յոնգջի Սունը (երկամարտ՝ 281 կգ)։









