Կոնֆեդերացիաների 2017թ. գավաթի խաղարկության 2-րդ տուրի շրջանակում Կամերունի հավաքականը «Կրեստովսկի» ստադիոնում ուժերը չափեց Ավստրալիայի ընտրանու հետ:
Խաղի ընթացքում կողմերը չորոշեցին հաղթողին. խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի վերջնամասում բացեց Անդրե-Ֆրանկ Անգիսան, իսկ պատասխան գնդակը խփեց Մարկ Միլիգենը, ով անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը:
Այս խաղից հետո Կամերունն ու Ավստրալիան իրենց ակտիվում գրանցեցին 1 միավոր:
Vesti.am









