Կոնֆեդերացիաների 2017թ. գավաթի խաղարկության 2-րդ տուրում Գերմանիայի հավաքականը «Կազան Արենա» մարզադաշտում ուժերը չափեց Չիլիի ընտրանու հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը փոխանակվեցին մեկական գնդակով: Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեց Ալեքսիս Սանչեսը, իսկ պատասխան գնդակը 42-րդ րոպեին խփեց Լարս Շտինդլը:
Երեկվա հանդիպումներից հետո Չիլին և Գերմանիան ունեն 4, իսկ Ավստրալիան և Կամերունը՝ 1 միավոր:
Մրցաշարի երրորդ տուրում Գերմանիան կհանդիպի Կամերունին, իսկ Չիլին ուժերը կչափի Ավստրալիայի հետ:
Vesti.am









