Foto

Շախմատ. Տիգրան Պետրոսյանը՝ «National Open»-ի հաղթող

ԱՄՆ Լաս-Վեգաս քաղաքում տեղի է ունեցել «National Open» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 54 շախմատիստ՝ այդ թվում 10 գրոսմայստեր:

Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարի միանձնյա հաղթող է դարձել գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը: Մեր շախմատիստը 6 հնարավորից վաստակել է 5 միավոր:

4.5 միավորով Իլյա Նիժնիկը գրավել է երկրորդ հորիզոնականը, իսկ Դմիտրի Գորդիևսկին եզրափակել է լավագույն եռյակը:

Եզրափակիչ աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ: