Foto

«Մանչեսթեր Յունայթեդն» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը

Եվրոպա լիգայի խաղարկության եզրափակչում հոլանդական «Այաքսը» Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում ուժերը չափեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և պարտվեց 0:2 հաշվով:

Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացեց «կարմիր սատանաների» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ում հարվածից հետո գնդակն անդրադարձից հետո հայտնվեց Անդրե Օնանայի պաշտպանած դարպասում:

Հաշիվը 48-րդ րոպեին կրկնապատկեց Հենրիխ Մխիթարյանը` դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Եվրոպա լիգայի եզրափակչում: Բացի այդ, հայ ֆուտբոլիստը 6 գոլով ճանաչվեց «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն Եվրոպա լիգայի 2016/17թթ. մրցաշրջանում:

28-ամյա ֆուտբոլիստը խաղի ընթացքում դեղին քարտ ստացավ և փոխարինվեց 74-րդ րոպեին:

«Մանչեսթեր Յունայթեդն» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը: Այս հաղթանակը թույլ կտա «կարմիր սատանաներին» 2017/18թթ. մրցաշրջանում ելույթ ունենալ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Խմբային փուլի վիճակահանության ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» կընդգրկվի երկրորդ զամբյուղում:

https://www.youtube.com/watch?v=ouIPWsIQcNw  

Vesti.am