«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Մոնակոյի» հետ կայանալիք պատասխան խաղից առաջ խոսել է ֆրանսիական թիմի ուժի մասին:
Առաջին խաղում թուրինցիները հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթանակ են տարել:
«Մի գաղտնիք բացեմ. «Մոնակոյի»՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի մոտ 30-րդ րոպեին հաղորդագրություն ուղարկեցի մեր տնօրեններից մեկին: Գրեցի, որ «Մոնակոն» շատ ուժեղ է և կարող է հասնել մինչև եզրափակիչ: Սա պետք է՝ ցույց տա, թե մենք որքան ենք հարգում «Մոնակոյին»: Սա պայթյունավտանգ, ֆիզիկապես ամուր թիմ է՝ ուժեղ և փորձառու ֆուտբոլիստներով:
Եթե ցանկանում ենք ՉԼ-ում հաղթանակի ևս մեկ շանս ստանալ, ապա պետք է հաղթահարենք այն խոչընդոտը, որն իր դժվարությամբ համեմատելի է «Բարսելոնայի» հետ դիմակայությանը»,- Բուֆոնի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
39-ամյա դարպասապահը նաև հայտնել է, որ իր համար հաճելի է խաղալ երիտասարդ ֆուտբոլիստների հետ, որոնք ապագայում կդառնան համաշխարհային ֆուտբոլի նոր աստղերը։
«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն ծնվել է 1998 թվականի դեկտեմբերին: Այդ տարի ես արդեն խաղացել էի Ֆրանսիայում կայացած աշխարհի առաջնությունում: Երկարատև կարիերայի դրական կողմերից մեկն այն է, որ խաղում ես երեխաների հետ, որոնք դեռ չէին ծնվել, երբ դու արդեն ամբողջովին խաղի մեջ էիր:
Հաճելի է գիտակցել, որ հիմա խաղում եմ ապագա մեսսիների, ռոնալդուների և նեյմարների հետ: 10 տարի անց, երբ արդեն որոշ ժամանակ հանգստացած կլինեմ, նրանք կհաստատվեն իսկական սուպերաստղերի կարգավիճակում, իսկ ես կհիշեմ, թե ինչպես էի խաղում նրանց հետ իրենց կարիերայի սկզբում»,- ասել է Բուֆոնը:
Vesti.am









