Սերբիայում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչ՝ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը քառորդ եզրափակչում ուժերը չափեց Նորվեգիայի ներկայացուցչի հետ և պարտվեց:
Հիշեցնենք, որ Օլիմպիական չեմպիոնը 1/8 եզրափակչում 5:1 հաշվով հաղթել էր Սերբիան ներկայացնող մարզիկին, իսկ մեկնարկային գոտեմարտում`լիտվացի Վիլիուս Լաուրինաիտիսին:
Ալեքսանյանը երրորդ տեղի համար պայքարի հնարավորություն կստանա, եթե նորվեգացին հասնի եզրափակիչ:
Vesti.am









