Foto

Մեսսին մոտ է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարաձգելուն

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն: Այդ մասին հայտնել է sports.ru-ն՝ հղում անելեով «Marca»-ին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի հայրը և գործակալը՝ Խորխե Մեսսին բանակցություններ է վարել կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ: Այժմ չի կարելի ասել, թե պայմանագրի երկարաձգման հարցը որոշված է, բայց կողմերը բոլոր հիմնական հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի  եկել են:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին մերժել է ակումբի առաջարկը: Արգենտինացի ֆուտբոլիստին առաջարկել էին մինչև 2022 թվականը նախատեսված պայմանագիր կնքել՝ տարեկան 30-35 մլն եվրո աշխատավարձով:

Vesti.am