«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը կիսաեզրափակչի առաջին փուլերի արդյունքով:
Պորտուգալացի հարձակվողը պայքարում էր «Յուվենթուսի» ֆուտբոլիստ Գոնսալո Իգուայինի հետ:
Կիսաեզրափակիչ առաջին խաղում «Ռեալը» հաղթեց «Աթլետիկոյին» (3:0), իսկ Կրիշտիանու Ռոնալդուն իր ակտիվում երեք գոլ հեղինակեց: Պորտուգալացին ստացել է ձայների 82%-ը, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Յուվենթուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինը, որը դուբլի հեղինակ դարձավ «Մոնակոյի» հետ խաղում (2:0), ստացել է ձայների 18%-ը:
Vesti.am









